Ադամ Կաբլանեանը միացել է «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հպարտությամբ հայտարարում է, որ տեխնոլոգիական նորարար, ձեռնարկատեր, Alexandrea Winery-ի հիմնադիր և բարերար Ադամ Կաբլանեանը միացել է հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին։

Ավելի քան երեք տասնամյակ Ադամ Կաբլանեանը ստեղծել և զարգացրել է տեխնոլոգիական ընկերություններ, կրթել և ձևավորել առաջնորդների սերունդ, իսկ այսօր իր փորձն ու ժառանգությունը ներդնում է կրթության, նորարարության և կայուն զարգացման մեջ։ Նրա ռազմավարական մտածողությունը և միջազգային փորձը նշանակալի ներդրում են լինելու հիմնադրամի կառավարման և երկարաժամկետ զարգացման համար։

«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի առաքելությունն է աջակցել տաղանդավոր երիտասարդ երաժիշտներին՝ ապահովելով բարձրորակ կրթություն, մասնագիտական զարգացում և միջազգային հարթակներում ներկայանալու հնարավորություններ։ Ադամ Կաբլանեանի միանալը Հոգաբարձուների խորհրդին նոր հնարավորություններ է բացում հիմնադրամի համար՝ ամրապնդելով նրա կառավարման համակարգը և ընդլայնելով ռազմավարական տեսլականը։

ՍերգեյՍմբատյան, «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի հիմնադիր, նշել է․

«Ադամ Կաբլանեանի միանալը մեր Հոգաբարձուների խորհրդին կարևոր և ժամանակին քայլ է հիմնադրամի համար։ Նրա նորարար մտածողությունը, միջազգային փորձը և արժեքների հանդեպ պատասխանատու մոտեցումը լիովին համահունչ են մեր առաքելությանը։ Վստահ եմ, որ նրա մասնակցությունը նոր որակ և նոր հեռանկարներ կբերի մեր ծրագրերին՝ նպաստելով երիտասարդ երաժիշտների առավել նպատակային աջակցությանը և դասական երաժշտության և հայկական մշակույթի կայուն զարգացմանը»։

ԱդամԿաբլանեանը նշել է․

«Երաժշտությունը ոչ միայն արվեստ է, այլև լեզու, որը ձևավորում է մտածողություն, արժեքներ և ապագա։ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի գործունեությանը միանալով՝ նպատակ ունեմ իմ փորձը ծառայեցնել երիտասարդ տաղանդների զարգացմանը, որոնց մեջ տեսնում եմ հայկական մշակույթի շարունակականությունն ու Հայաստանի վաղվա օրը»։

Հիմնադրամիմասին

 «Երաժշտությունհանունապագայի» հիմնադրամը հիմնադրվել է 2019թ. մաեստրոՍերգեյՍմբատյանի կողմից, ով հանդիսանում է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպանը:

Հիմնադրամիռազմավարականառաքելություննէ ստեղծել կայուն կրթական և մշակութային էկոհամակարգ Հայաստանի և սփյուռքի երիտասարդ տաղանդների համար՝ ապահովելով նրանց համար մասնագիտական աճի և միջազգային ճանաչման անհրաժեշտ պայմանները։

Հիմնականուղղություններնուարդյունքները՝

  • 500+ վարպետությանդասերաշխարհահռչակերաժիշտներիհետ
  • 13+ կրթականուղևորություններևմիջազգայինակադեմիաներ
  • 250+ օտարլեզուներիդասեր
  • 40+ թանգարաններիևմշակութայինկենտրոններիայցելություններ
  • 200+ համերգներիևփառատոներիայցելություններ
  • 400+ բեմականելույթներ
  • 90+ տաղանդավորերեխաներինամսականկրթաթոշակներ

ՀիմնադրամիՀոգաբարձուներիխորհուրդը

«Երաժշտությունհանունապագայի» հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը, որը նախագահում է Մաեստրո Սերգեյ Սմբատյանը, միավորում է մշակույթի, բիզնեսի և բարեգործության առաջատար ներկայացուցիչներին։ Խորհրդի անդամներն են՝

  • ՄհերԱբրահամյան«ԱյԴի Բանկ»-ի Վարչության նախագահ
  • ԱնդրանիկԳրիգորյան «Կոնվերս Բանկ»-ի Գլխավոր գործադիր տնօրեն, Տնօրինության նախագահ
  • ՆարեկՎարդանյան The Crowdfunding Formula (TCF) ընկերության համահիմնադիր և Գործադիր տնօրեն
  • ԼուսինեԵղիազարյան SADA ընկերության Գլխավոր ֆինանսական տնօրեն և Խորհրդի անդամ

Leave a Comment