
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «կամավորների կոալիցիայի» հանդիպմանը կհամաձայնեցվի յուրաքանչյուր երկրի «կոնկրետ ներդրումը» Ուկրաինայի անվտանգության երաշխիքների գործում:
Մակրոնը X սոցիալական ցանցում տեղեկացրել է, որ հանդիպումը տեղի կունենա հունվարին։
Մակրոնը նաև նշել է, որ ինքը, այլ եվրոպացի առաջնորդների հետ միասին, մասնակցել է Դոնալդ Թրամփի և Վոլոդիմիր Զելենսկու միջև Ֆլորիդայում կայացած բանակցություններից հետո կայացած հեռախոսազրույցին, ապա առանձին հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահի հետ:
«Մենք առաջընթաց ենք գրանցում անվտանգության երաշխիքների հարցում, որը հիմնական դեր կխաղա արդար և կայուն խաղաղության կառուցման գործում»,-ընդգծել է Ֆրանսիայի նախագահը: