
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը բացահայտել է Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև կայացած հեռախոսազրույցի մանրամասները։
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Ուշակովի խոսքով հեռախոսազրույցն առանձնացել է «ուկրաինական հակամարտության խաղաղ, երկարաժամկետ կարգավորման ուղղությամբ առաջ շարժվելու փոխադարձ հետաքրքրությամբ»:
Սա Պուտինի և Թրամփի միջև Սպիտակ տան երկրորդ ժամկետի սկզբից ի վեր 9-րդ հեռախոսազրույցն էր:
Երկու առաջնորդների միջև նախորդ և ամենաերկար զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ին: