2025 թվականին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության շրջանակում ստացել է 900-ից ավելի դիմում-բողոք և իրականացրել 22 մշտադիտարկման և արագ արձագանքման այց տարբեր զինվորական հաստատություններ, այդ թվում՝ զորամասեր, զինկոմիսարիատներ, զինվորական հոսպիտալներ, ռազմական ոստիկանության բաժիններ։ Iravaban.net-ը տեղեկանում է ՄԻՊ աշխատակազմից։
Բարձրացված հարցերը հիմնականում առնչվել են զորակոչի շրջանակում իրականացվող բժշկական հետազոտություններին և փորձաքննություններին, ծառայության ընթացքում բուժօգնության տրամադրմանը, բռնության և վատ վերաբերմունքի դեպքերին, ինչպես նաև սոցիալական իրավունքների իրացման խնդիրներին։