«Վստահի’ր քեզ, միացի’ր մեզ». ՆԳՆ

«Վստահի’ր քեզ, միացի’ր մեզ». մեկնարկում է Պարեկային ծառայությունում ընդունելության վերաբերյալ իրազեկման արշավը։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ՆԳՆ-ից։

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության շարքերը համալրելը միայն աշխատանքի հնարավորություն չէ, այլ քաղաքացիների անվտանգությունն ու օրենքի գերակայությունը պաշտպանելու առաքելություն։

Այդ համատեքստում ՆԳ նախարարությունը գործընկերների հետ մեկնարկում է Պարեկային ծառայությունում ընդունելության «Վստահի’ր քեզ, միացի’ր մեզ» խորագրով իրազեկման արշավ։

ՆԳՆ-ն հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք իրենց առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները հնարավորություն ունեն մինչև 2026 թվականի հունվարի 31-ը դիմումներ ներկայացնել։

Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են ՆԳՆ կրթահամալիրում (ք. Երևան, Ծովակալ Իսակովի պողոտա 29), 2025 թվականի հոկտեմբերի 27-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 10.00-ից 13.00-ն և 14.00-ից 16.00-ն:

Պարեկային ծառայությունում ծառայելով դու կանգնում ես պետության, օրենքի և յուրաքանչյուր քաղաքացու կողքին։

Leave a Comment