Էրեբունիում թաղամասի շենքերը հոսանքազրկվել են, «Էրեբունի մոլը» լույս ունի

Oragir.News-ն ահազանգներ է ստանում, որ Երևանի Էրեբունի համայնքի մի հատվածում լույս չկա։ Հոսանքազրկված են շրջակա բոլոր շենքերը՝ բացառությամբ՝ «Էրեբունի մոլ» առևտրաժամանցային կենտրոնի։

Քաղաքացիները զանգահարել են ՀԷՑ ու բողոքել, թե ինչո՞ւ բոլոր շենքերը հոսանքազրկված են, սակայն «Էրեբունի մոլը» լույս ունի։ Այս բողոքներից 3 ժամ անց «Էրեբունի մոլը» նույնպես հոսանքազրկվել է։

Քաղաքացիները նշում են, որ ներկայում որոշ տների լույսերը տվել են, սակայն մի շարք հասցեներ դեռ մնում են մթության մեջ։

Leave a Comment