Միրզոյանը խոսել է Ադրբեջանի հետ տարաձայնությունների և առևտրային համագործակցության մասին

https://arm.sputniknews.ru/20251229/mirzvojany-khvosel-e-adrbejani-het-taradzajnutjunneri-ev-arevtrajin-hamagvortsakcutjan-masin-97317280.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/19/93896896_92:0:1515:1067_1920x0_80_0_0_1149a2d1295e5c4fd5fc48209b5dbffa.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արարատ միրզոյան, խաղաղության պայմանագիր, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական

արարատ միրզոյան, խաղաղության պայմանագիր, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական

Բաժանորդագրվել

Նախարարը նաև մեկնաբանել է ադրբեջանական բենզինի ներկրման հարցը։

ԵՐԵՎԱՆ, 29 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև շարունակում են պահպանվել տարաձայնությունները մի շարք սկզբունքային հարցերի շուրջ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նրա խոսքով՝ կողմերին հաջողվել է կարգավորել զգալի թվով հարցեր, սակայն որոշ առանցքային թեմաների շուրջ դեռևս փոխըմբռնում ձեռք չի բերվել:

«Կան կարևոր հարցեր, որոնց շուրջ համաձայնություն չկա։ Մենք պետք է շարունակենք աշխատանքը»,- նշել է ԱԳ նախարարը։ Նման հարցերից մեկը Միրզոյանը համարել է Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու Բաքվի պահանջը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ բազմիցս ընդգծել էր, որ Հայաստանի Սահմանադրության նախատեսվող փոփոխությունները, որոնց մասին նա խոսում է 2020 թվականի փետրվարից, կապված չեն Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ և պայմանավորված են բացառապես ներքին գործոններով: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանելուց հետո, որում Լեռնային Ղարաբաղի մասին կետ կա:

«Իրենք իրենց պատկերացումներն ունեն, մենք դրանք չենք կիսում, և այդ հարցի շուրջ դեռևս համաձայնություն չկա»,- ասել է Միրզոյանը ՝ մեկնաբանելով դա։

Նախարարը նաև հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի հետագա լրամշակման անհրաժեշտություն չկա: Նրա խոսքով՝ փաստաթուղթը համաձայնեցվել է 2025 թվականի մարտին և վավերացվել օգոստոսին։

«Հիմա հարցն այն է, թե արդյոք մենք պայմանավորվում ենք ստորագրման վայրի և ժամանակի մասին, թե ոչ։ Առայժմ պայմանավորվածություն չկա»,- հայտարարել է Միրզոյանը։

Նախարարը նաև մեկնաբանել է Հայաստան ադրբեջանական բենզինի ներկրման հարցը՝ նշելով, որ նման մատակարարումները շահավետ են հայ սպառողների համար: Միրոզյանի խոսքով՝ չնայած բոյկոտի կոչերին, ինքն անձամբ է տեսել հերթերը բենզալցակայաններում։ Ընդ որում, նշել է նախարարը, «իհարկե, ոչ բոլոր խնդիրներն են լուծված, և Բաքվի բանտերում մնում են ՀՀ քաղաքացիները»:

Դեկտեմբերի 19-ին Վրաստանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ժամանել Ադրբեջանից 22 վագոն՝ 1 218 տոննա ընդհանուր ծավալ բենզինով: Այս մատակարարումն առաջին ուղղակի առևտրային գործարքն էր Հայաստանի և Ադրբեջանի միջև անկախության շրջանում։

Leave a Comment