Սիցիլիայում գտնվող Էտնա հրաբուխը մինչև 400 մետր բարձրությամբ լավա է ժայթքել, վերջին ակտիվության ալիքը ծխի և մոխրի ամպ է առաջացրել, հայտնում է Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը:
«Մի քանի ժամվա հարաբերական անդորրից հետո, հյուսիսարևելյան խառնարանում սկսվեց լավայի նոր արտահոսք։ Ակտիվությունը արագորեն ուժգնացավ՝ առաջացնելով 300-400 մետր բարձրությամբ լավային հոսքեր և պիրոկլաստիկ նյութով լի ժայթքման սյուն, որը մի քանի կիլոմետր բարձրացավ Էտնայի գագաթից վերև, նախքան քամու կողմից արևմուտք քշվելը», – նշվում է հաղորդագրության մեջ։