Հայ մարզիկների արդյունքներն արագ շախմատի աշխարհի առաջնությանը (լուսանկար) | ՄԱՄՈՒԼ.ամ

Կատարի մայրաքաղաք Դոհայում ավարտվեց 2025 թվականի աշխարհի արագ շախմատի առաջնությունը: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
     Տղամարդկանց առաջնությանը մասնակցեցին 64 երկրների 247 շախմատիստներ, այդ թվում՝ 126 գրոսմայստերներ:
     Աշխարհի չեմպիոն դարձավ Մագնուս Կարլսենը, որը 13 հնարավորից վաստակեց 10 միավոր:
     Հայաստանը ներկայացնող շախմատիստներից լավագույն արդյունքները ցույց տվեցին Շանթ Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, ովքեր վաստակեցին 8 միավոր: Շանթը և Հայկը զբաղեցրին համապատասխանաբար 38-րդ և 51-րդ հորիզոնականները:
     Ներկայացնում ենք Հայաստանը ներկայացնող բոլոր շախմատիստների արդյունքները՝
     ՄԳ Շանթ Սարգսյան՝ 8 միավոր,
     ՄԳ Հայկ Մարտիրոսյան՝ 8 միավոր,
     ՄԳ Արամ Հակոբյան՝ 7 միավոր,
     ՄԳ Ռոբերտ Հովհաննիսյան՝ 7 միավոր,
     ՄՎ Ռոբերտ Փիլիպոսյան՝ 6.5 միավոր,
     ՄՎ Արթուր Դավթյան՝ 6.5 միավոր,
     ՄԳ Էմին Օհանյան՝ 5.5 միավոր,
     ՄԳ Մամիկոն Ղարիբյան՝ 5 միավոր:ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստ Սամուել Սևյանը վաստակեց 9 միավոր և կիսեց 6-րդ հորիզոնանը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը:
     Կանանց առաջնությանը մասնակցեցին 42 երկրների 141 շախմատիստուհիներ, այդ թվում՝ 23 գրոսմայստերներ և 32 միջազգային վարպետներ:
     Աշխարհի չեմպիոնուհի դարձավ Ալեքսանդրա Գորյաչկինան, ով 11 հնարավորից վաստակեց 8.5 միավոր:
     Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքը ցույց տվեց Լիլիթ Մկրտչյանը, որը վաստակեց 7 միավոր և կիսեց 15-րդ հորիզոնականը: Միայն լրացուցիչ ցուցանիշներով Լիլիթը զբաղեցրեց 29-րդ հորիզոնականը:

Leave a Comment