Ձյան ծածկի բարձրությունն Արագածոտնի բարձր լեռնային շրջաններում հասել է 50-100սմ-ի

Ինչպես կանխատեսվել էր դեկտեմբերի 27-ի ցերեկը, 27-ի լույս 28-ի գիշերը ողջ հանրապետությունում դիտվել է ձյուն։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ ձյան ծածկի բարձրությունը դեկտեմբերի 28-ի դրությամբ կազմում է.

  • ​Շիրակում՝ 5-25սմ, Գեղարքունիքում՝ 3-20սմ (Սեմյոնովկա՝ 44սմ),
  • ​Արագածոտնի բարձր լեռնային շրջաններում 50-100սմ,
  • ​Արագածոտնի լեռնային շրջաններում՝ 21-47սմ, ​
  • Արագածոտնի նախալեռներում՝ 4-17սմ,
  • ​Կոտայքի լեռնային շրջաններում՝ 35-55սմ,
  • ​Կոտայքի նախալեռներում՝ 13-16սմ,
  • ​Տավուշում` 1-15սմ,
  • ​Լոռիում ՝ 4-23սմ,
  • ​Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ 17-19սմ,
  • ​Վայոց ձորի նախալեռնային շրջաններում` 12-14սմ,
  • ​Սյունիքի հովտային շրջաններում՝ մինչև 1սմ,
  • ​Սյունիքի նախալեռնային շրջաններում՝ 2-4սմ,
  • ​Արմավիրում՝ 5-10սմ,
  • ​Արարատում՝ 3-6սմ,
  • Երևանում՝ 10-15սմ։

Leave a Comment