Դեկտեմբերի 26-ին Տավուշի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել ապօրինի գույքի հափշտակման դեպքի առթիվ։ Գործը մակագրվել է Նարեկ Բադալյանին։ Iravaban.net-ը տեղեկացնում Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքները
Ա․Հ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գողություն՝ գաղտնի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, 2025 թվականի նոյեմբերի 28-ին՝ ժամը 04:30-ի սահմաններում, ապօրինի մուտք է գործել ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրի.. փողոցի .. հասցեում գտնվող Կ. Պ. պատկանող հյուրատան բակ, որտեղ արժեքավոր իրեր է փնտրել, սակայն չգտնելով՝ իր հետ նախապես վերցված ձեռքի պտուտակահանի ներգործությամբ բացել է բնակարան հանդիսացող հյուրատան մուտքի դուռը և ապօրինի մուտք գործել հյուրատան մասնաշենք և այնտեղից գողացել երկու հատ HISENSE ապրանքանիշի հեռուսացույցներ, որոնք որպես գույք իրենը դարձնելով՝ տեղափոխել է նույն հյուրատնից շուրջ 500 մետր հեռավորությամբ գտնվող նույն բնակավայրի .. փողոցի .. նրբանցքի .. հասցեում գտնվող չբնակեցված առանձնատան կաթսայատուն`Կ. Պ. պատճառելով 255.000 ՀՀ դրամի գույքային վնաս։
Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։