ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին տեղեկացրել է, որ մտադիր է կիրակի օրը Վլադիմիր Զելենսկու հետ իր բանակցությունները կառուցել այն ընկալմամբ, որ Ռուսաստանը ձգտում է քաղաքական և դիվանագիտական կարգավորման, նշել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Սպիտակ տունը նախկինում հայտարարել էր, որ Թրամփը կիրակի օրը Ֆլորիդայում կհանդիպի Զելենսկու հետ։
«Թրամփն ասաց, որ կրկին համոզվել է Ռուսաստանի՝ քաղաքական և դիվանագիտական կարգավորման ցանկության մեջ։ Հենց սա հաշվի առնելով է նա մտադիր կառուցել Զելենսկու հետ այսօրվա բանակցությունները», – լրագրողներին ասել է Ուշակովը։