Պայմանագրային զինծառայողը զորամասից հափշտակել է 156 հազար դրամի գույք

Դեկտեմբերի 26-ին Գեղարքունիքի կայազորի զինվորական դատախազությունում քրեական գործ է հարուցվել։ Գործը ուղարկվել է դատարան և այն մակագրվել է դատավոր Արտավազդ Կարապետյանին։

Դեպքի հանգամանքները

Ա․Ս․Ղ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ X զորամասի պայմանագրային զինծառայող, օգտվելով ՀՀ ՊՆ X զորամասի 1-ին հրաձգային գումարտակի նախկին մշտական տեղակայման վայրի տարածքի՝ հսկողության տակ չլինելու հանգամանքից, նշված վայրից գաղտնի հափշտակել է ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող՝ ընդհանուր 156.000 ՀՀ դրամ արժողությամբ թվով 10 լրակազմ ցանցարկղեր և տեղափոխել է իր բնակության բայր:

Ա․Ս․Ղ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 254 հոդվածի 1-ին մասով։

Մեղադրյալին խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Leave a Comment