
91 տարեկան հասակում մահացել է դերասանուհի Բրիժիտ Բարդոն, լուրը հաղորդում են ֆրանսիական լրատվամիջոցները։
Բարդոն ֆրանսիական և համաշխարհային կինոյի ամենահայտնի աստղերից է, 1950-1960-ականների՝ խորհրդանիշը։

Նոյեմբերի 24-ին Var-Matin թերթը հայտնել էր, որ Բարդոն հոսպիտալացվել է։ Հոսպիտալացման պատճառը չէր նշվել:
Բարդոն ծնվել է 1934 թվականի սեպտեմբերի 28-ին Փարիզում: Իր կինոկարիերայի ընթացքում նկարահանվել է 48 ֆիլմում: Նրա ֆիլմերը միշտ մեծ լսարան են ունեցել թե՛ Ֆրանսիայում, թե՛ արտերկրում: Դերասանուհին տասնամյակներ շարունակ զբաղվում էր կենդանիների իրավունքների պաշտպանությամբ: