«Յոհաննես» փոթորիկը Շվեդիայում երեք մարդու կյանք է խլել

«Յոհաննես» փոթորիկը Շվեդիայում երեք մարդու կյանք է խլել, դեկտեմբերի 28-ին հաղորդել է dpa-ն։

Ըստ «Svenska Dagbladet» թերթի՝ զոհվածներից երեքն էլ հայտնվել են քամիների հետևանքով տապալված ծառերի տակ։ Մահացածները 50-ից 70 տարեկան էին։ Ըստ շվեդական TT լրատվական գործակալության՝ մահացածներից մեկը «Hemab» էներգետիկ ընկերության աշխատակից էր։ Ծառը ընկել է նրա վրա, երբ նա աշխատում էր դրսում։

Դեկտեմբերի 28-ի առավոտյան փոթորիկը թուլացել է, սակայն Շվեդիայի իշխանությունները վարորդներին խորհուրդ չեն տալիս տեղաշարժվել՝ ճանապարհներին ընկած բազմաթիվ ծառերի պատճառով։ Շվեդիայում 40,000 տնային տնտեսություն այսօր առավոտյան զրկված է եղել էլեկտրաէներգիայի մատակարարությումից։

«Յոհաննես» փոթորկի պատճառով հարևան Ֆինլանդիայում գնացքների երթևեկությունը խափանվել է։ Երկու երկրներում էլ չվերթները հետաձգվել կամ չեղարկվել են, հաղորդում է dpa-ն։

Ֆինլանդիայում քամիների պատճառով Ժնևից ժամանող «Swiss Airlines» ուղևորատար ինքնաթիռը դուրս են եկել թռիչքուղուց։ Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։

Leave a Comment