E-draft.am հարթակում հանրային քննարկման է դրված «Ազդարարման համակարգի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Նախագիծը նպատակ ունի վերացնել ՏՀԶԿ-ի և ԳՐԵԿՈ-ի կողմից բացահայտված խնդիրները և համապատասխանեցնել Հայաստանի օրենսդրությունը միջազգային չափանիշներին։ Այս թեմայի շուրջ՝ «Իրավական շաբաթի» շրջանակներում Iravaban.net-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարության Հակոկոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիտորինգի վարչության պետ Եփրեմ Կարապետյանի և Իրավաբանների հայկական ասոցիացիայի հակակոռուպցիոն փորձագետ Սյուզաննա Սողոմոնյանի հետ։