Լուկաշենկոն վնասվածք է ստացել հոկեյի խաղի ժամանակ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկի «Օլիմպիկ-Արենա» մարզադաշտում հոկեյի խաղի ժամանակ վայր է ընկել, հայտնում է «Коммерсантъ»-ը։

Նա մեջքի մկանների ձգում է ստացել։ Նախագահը հայտնել է, որ իրեն լավ է զգում։

«Սովորական աշխատանքային իրավիճակ է․ հարվածիր յուրայիններին, որ օտարները վախենան։ Ամեն ինչ կարգին է։ Պատրաստվում եմ հաջորդ խաղին»,- RT-ին ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահի թիմը մրցել է Բրեստի մարզի հոկեյիստների հետ։ Ալեքսանդր Լուկաշենկոն բախվել է թիմակից Յարոսլավ Չուպրիսին, որն ընթանում էր թիկունքով։ Խաղն ավարտվել է ոչ-ոքի՝ 5:5 հաշվով։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment