Բժիշկներին հաջողվել է փրկել հիվանդանոց տեղափոխված՝ շնչահեղձ լինող 2-ամյա տղայի կյանքը

Դեկտեմբերի 25-ին «Գյումրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմին հաջողվել է փրկել ծայրահեղ ծանր վիճակում իրենց մոտ տեղափոխված երեխայի կյանքը։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը անգիտակից վիճակում Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյումրիի բնակիչ 2-ամյա Ալեքս Տ.-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկներին երեխայի ծնողները հայտնել են, որ նրա կոկորդում կասկածելի իր կա։ 

Բժիշկներին հաջողվել է երեխայի կյանքը փրկել, սակայն մի քանի օր նա պետք է մնա բժիշկների հսկողության տակ։

Leave a Comment