Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը նշանակվել է Ազգային Ժողովում կառավարության ներկայացուցիչ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանին նշանակվել է Ազգային Ժողովում կառավարության ներկայացուցիչ։

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում՝

  • «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ,
  • «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ,
  • «Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ:

 

Leave a Comment