ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եվրոպական երկրները մեծապես կմասնակցեն Ուկրաինայի ապագա անվտանգության երաշխիքներին։
«Անվտանգության միջոցառումներ և սարքավորումներ կտրամադրվեն, սա կլինի երկարատև համաձայնագիր։ Եվրոպական երկրները ակտիվորեն ներգրավված կլինեն այս գործընթացում», – ասել է Թրամփը Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ Ֆլորիդայի իր Մար-ա-Լագո նստավայրում։