Կիրակի օրը, Գառնիում, այսպես կոչված «թավշյա» պատարագի ժամանակ, մի մարդ (թեև նրան մարդ կոչել չի կարելի) իշխանամետ տեղեկատվական լրատվականներից մեկի ուղիղ եթերում կոչ է անում ջարդել Հայոց Կաթողիկոսի գլուխը։
Նա դա ասում է՝ իր փտած ատամներով ժպտալով և ամբողջ դեմքով քմծիծաղ է տալիս՝ սեփական անպատժելիությունից։
Այս արարածը, ըստ էության, կոչ է անում անել այն նույնը, ինչ 1915 թվականին թուրքերը անում էին հայ հոգևորականների հետ։
Հիշեցնեմ, որ 1915 թվականի ապրիլի 25-ին թուրք ասկյարները քարերով ջարդում էին Կոստանդնուպոլսի հայ հոգևորականների և հայկական մտավորականության ներկայացուցիչների գլուխները, որոնց թվում էր նաև Կոմիտասը։
Կոմիտասն հրաշքով փրկվեց, սակայն խելագարվեց՝ տեսնելով ջարդված հայերի գլուխները։ Փաստորեն ստացվում է, որ «իրական Հայաստանում» հայի գլուխը ջարդելու կոչերը քրեորեն անպատիժ արարքներ են համարվու՞մ։
Եթե այո, ապա «իրական Հայաստանում» հայերի համար կյանքի իրավունքի՞ տեղ չկա։ Եվ այո՛, բոլոր նրանք, ովքեր ասում են, թե «քաղաքականությամբ չեն զբաղվում», հիշեք՝ այս փտածատամ գարշանքը հաճույքով նաև ձեր գլուխը կջարդի։ Ինչ ասեմ… այս աննորմալությունը տեսնելով՝ արեք ձեր հետևությունները։ Իսկ եթե շարունակում եք «քաղաքականությամբ չզբաղվել», ապա շարունակեք պատրաստվել Նոր տարուն — քանի դեռ կարող եք։
Արման Աբովյան, քաղաքական վերլուծաբան