Չաթբոտերի կանոնավոր օգտագործումը նպաստում է հոգեկան խանգարումների խորացմանը. WSJ

Գիտնականները կապել են չաթբոտերի օգտագործումը հոգեկան խնդիրներ ունեցող հիվանդների մոտ խանգարումների խորացման դեպքերի հետ, գրում է The Wall Street Journal-ը։

Կալիֆոռնիայի համալսարանի հոգեբույժ Քիթ Սակատան նշել է, որ չաթբոտները չեն կարող հոգեբանական խանգարումների պատճառ դառնալ, բայց կարող են նպաստել հոգեկան խանգարումների խորացմանը։

«Տեխնոլոգիան միգուցե մոլորեցնող չէ, բայց հոգեկան հիվանդ անձը համակարգչին պատմում է իր իրականության մասին, համակարգիչը այն ընդունում է որպես ճշմարտություն և արձագանքում դրան՝ դառնալով այդ մոլորության մեղսակիցը», — WSJ-ին ասել է Սակատան։

Մասնագետները պնդում են, որ որոշ դեպքերում չաթբոտի վարքագիծը, որի հիմքում օգտատերերի գաղափարների հետ համաձայնվելն է, հիվանդների մոտ հոգեկան խանգարումների խորացման պատճառ է դառնում։

Ավելի վաղ կալիֆոռնիացի մի զույգ դատական ​​հայց էր ներկայացրել OpenAI-ի դեմ՝ մեղադրելով ընկերությանը իրենց 16-ամյա որդու մահվան մեջ։ NBC News-ի տվյալներով՝ դեռահասը չաթբոտին պատմել է իր խնդիրների մասին, և մահից մի քանի շաբաթ առաջ նեյրոնային ցանցը օգնական ծրագրից վերածվել է «ինքնասպանության մարզչի»։ Դեռահասի ծնողների խոսքով՝ երբ որդին հայտնել է ինքնասպան լինելու իր ցանկության մասին, չաթբոտը նրան տեղեկատվություն է տրամադրել թեմայի վերաբերյալ, բացատրել, թե ինքնասպանությունից առաջ ինչպիսի նամակ պետք է գրել։

Leave a Comment