ԱՄՆ-ում ձյան պատճառով չվերթների չեղարկումների և ուշացումների թիվը գերազանցել է 10,000-ը

FlightAware առցանց ծառայության տվյալներով՝ ԱՄՆ-ում ձյան պատճառով չեղարկված և հետաձգված չվերթների թիվը գերազանցել է 10,000-ը։

Ծառայության տվյալներով՝ ԱՄՆ-ի ներսում, ինչպես նաև երկրից դուրս չեղարկված չվերթների ընդհանուր թիվը կազմում է 999, հետաձգված չվերթների թիվը՝ 9010։

Associated Press-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի որոշ շրջաններում տեղացել է ավելի քան 15 սանտիմետր ձյուն, իսկ համանուն նահանգի որոշ շրջաններում՝ մինչև 25 սանտիմետր։

Leave a Comment