Aurora News | Զելենսկիի հանդիպումը Թրամփի հետ հաջող չի լինի․ Bild

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ անհաջող կլինի, քանի որ Ուկրաինան խոչընդոտում է Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հարաբերությունների կարգավորմանը, հաղորդում է Bild-ը։

«Թրամփի համար Ուկրաինան նյարդայնացնող խոչընդոտ է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար, որը Թրամփի գլխավոր աշխարհաքաղաքական նպատակն է», – հրատարակությանը ասել է անվտանգության փորձագետ Պիտեր Նոյմանը։

Նրա կարծիքով՝ ամերիկացի նախագահը Զելենսկու հետ հավասարը չի տեսնում։

Վաղը Թրամփը Զելենսկու հետ կհանդիպի Ֆլորիդայում։ Ուրբաթ օրը նա բարձր է գնահատել Կիևի ռեժիմի ղեկավարի հետ համաձայնության հասնելու հնարավորությունները։ Միևնույն ժամանակ, Սպիտակ տան բնակիչը հայտարարել է, որ Զելենսկու առաջարկները Ուկրաինայի կարգավորման վերաբերյալ անիմաստ են առանց իր համաձայնության։

Leave a Comment