ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որում նշվում է՝
Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի դեկտեմբերի 4-ի որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Գուրգեն Քոթանջյանին նշանակել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր: