27 դեկտեմբերի 2025 – 12:28 AMT
PanARMENIAN.Net – Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ իր այցը Հայաստան հնարավոր է, եթե դա պայմանավորված լինի Ադրբեջանի ազգային շահերով։ Այդ մասին նա ասել է տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ընթացքում, հայտնում է APA-ն։
Միևնույն ժամանակ, նա հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այց ՀՀ չի նախատեսվում։
«Եվրոպական քաղաքական ընկերակցության ձևաչափը բավականին նոր է։ Հրավերներ են ուղղվում երկրների ղեկավարներին։ Այս տարի այն անցնելու է Երևանում։ Իմ ունեցած տեղեկություններով, նախագահի այց չի նախատեսվում, սակայն ավելի հստակ տեղեկություն կտա նախագահի աշխատակազմը»։
Եվրոպական քաղաքական ընկերակցության համաժողովը Երևանում հրավիրվելու է 2026–ի մայիսին։