
«Լուր տարածվեց, որ փետրվարին շատ բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյա է գալու Հայաստան։ Հրաշալի առիթ է հավատացյալ ժողովրդի համար բարձրաձայնել քրիստոնյաների նկատմամբ շարունակվող հալածանքների մասին»,- «Իզմիրլյան» ԲԿ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Ի դեպ, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ծննդյան օրվա առիթով հոգևորականներ, քաղաքական, հասարակական գործիչներ, քաղաքացիներ հավաքվել են «Իզմիրլյան» ԲԿ-ի դիմաց են՝ շնորհավորելու Սրբազանին։ Միքայել Սրբազանը «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից օրեր առաջ էր տեղափոխվել է ԲԿ, իսկ նախօրեին վիրահատվել է։
Մանրամասները՝ 168-ի տեսանյութում