Մադրիդի «Ռեալը» դեռևս վերջնական որոշում չի կայացրել պաշտպաններ Անտոնիո Ռուդիգերի և Դանիել Կարվախալի հարցում։
Թեև երկու ֆուտբոլիստների պայմանագրերի ժամկետն ավարտվում է կես տարուց, կողմերի միջև պայմանագրերի երկարաձգման շուրջ բանակցություններ այս պահին չեն ընթանում։
Լրագրող Մարիո Կորտեխանայի փոխանցմամբ՝ ակումբը ֆուտբոլիստների հետ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ որոշումը կկայացնի ավելի ուշ։ Շատ բան կախված կլինի խաղացողների ցուցադրած խաղից և առողջական վիճակից։
Նշենք, որ մարտին Ռուդիգերը կդառնա 33 տարեկան, իսկ Կարվախալը հունվարին կնշի 34-ամյակը։ «Սերուցքայինների» առաջիկա հանդիպումը նախատեսված է հունվարի 4-ին՝ «Բետիսի» դեմ։