ՊԵԿ-ը դառնալու է տնտեսվարողների ամենասիրելի պետական մարմինը. վարչապետը պարգևներ է հանձնել


«Հարկային համակարգն ու պետական եկամուտներն այն ինստիտուտներից են, որոնք մեզանում թերագնահատված են»,- հայտարարել է վարչապետը՝ պետեկամուտների կոմիտեում ղեկավար կազմի և աշխատակիցների հետ հանդիպմանը:


 


Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ պետական բյուջեի եկամուտները և հարկային համակարգն առաջնային են, որովհետև առանց բյուջեի չկա պետություն։


 


Վարչապետն ընդգծել է ՊԵԿ-ի աշխատանքը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակում: Պետության ղեկավարը նշել է՝ մենք զարգացումներ սպասում ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլև Հայաստան-Թուրքիա սահմանին։


 


Հեղինակ՝ Աննա Զախարյան


 

Leave a Comment