Ամանորի նախաշեմին սոցցանցերում ակտիվացել են կեղծ խաղարկությունները

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck Ամանորյա շրջանում, երբ բազմաթիվ ընկերություններ անցկացնում են խաղարկություններ և առաջարկում են մեծ զեղչեր, ակտիվանում են նաև զեղծարարները։ Օգտվելով իրավիճակից՝ նրանք սոցիալական ցանցերում տարածում են կեղծ գրառումներ հայտնի ընկերությունների անունից․ օրինակ՝ իբր Nissan-ը և Toyota-ն Սուրբ Ծննդյան կապակցությամբ մեքենաներ են նվիրում, իսկ Coca-Cola-ն մրցանակներ է խոստանում նկարում պատկերված ճիշտ թիվը գուշակողներին և նմանատիպ այլ խաբուսիկ առաջարկներ։ «Այս տարի Սուրբ Ծնունդը նշելու համար #Toyota-ն ցանկանում է ուրախությունը կիսել իր բոլոր հետևորդների հետ։ Մենք նվիրում ենք 5 նոր Toyota մեքենա։ Ընտրեք ձեր նախընտրած գույնը, օրինակ՝ «Կարմիր»»,- նշված է Toyota-ի անունից տարածված գրառման մեջ։ Մինչդեռ, այս գրառումները կեղծ են, որոնց միակ […]

Leave a Comment