Հայտնի են Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» ու «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգերում քվեարկության արդյունքները։ Տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Նա ստացել է 17 ձայն։ Այս տարի Սպերցյանը հավաքականի կազմում հինգ գոլի հեղինակ է դարձել, իսկ Կրասնոդարն իր պատմության մեջ առաջին անգամ դարձել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոն։ Սպերցյանը մասնակցել էր 28 խաղի՝ խփելով 11 գոլ և կատարելով 7 գոլային փոխանցում։ Նա նաև 2025–26 մրցաշրջանի առաջին հատվածում առաջնության առաջին հատվածի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է՝ 8 գոլով ու 12 գոլային փոխանցմամբ։ Քվեարկության արդյունքում 8 ձայն է ստացել «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Մխիթարյանի «Ինտեր»-ը այս […]

Leave a Comment