RUSTAT վիճակագրական ալիքը ներկայացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածի լավագույն ֆուտբոլիստների ցանկը՝ ըստ ստեղծած գոլային պահերի թվի:
Ցուցակի առաջատարների թվում է «Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: Հայ ֆուտբոլիստը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 31 գոլային պահ և խաղադաշտում անցկացբելով 1622 րոպե:
Սպերցյանը ընդամենը մեկ միավորով է զիջում առաջին հորիզոնականը զբաղեցնող Ալեքսեյ Բատրակովին («Լոկոմոտիվ», 32 պահ):
Լավագույն եռյակը եզրափակում է «Զենիթի» հարձակվող Մաքսիմ Գլուշենկովը (23 պահ):
ՌՊԼ-ի թոփ-10 ֆուտբոլիստները՝ ըստ ստեղծած գոլային պահերի:
1.Ալեքսեյ Բատրակով – 32 (1653 րոպե)
2.Էդուարդ Սպերցյան – 31 (1622 րոպե)
3.Մաքսիմ Գլուշենկով – 23 (1199 րոպե)
4.Իվան Օբլյակով – 23 (1741 րոպե)
5.Եգոր Գոլենկով – 20 (1349 րոպե)
6.Զելիմխան Բակաև – 18 (953 րոպե)
7.Միրլինդ Դակու – 18 (1638 րոպե)
8.Բիտելո – 18 (1678 րոպե)
9.Լուիս Էնրիկե – 17 (1237 րոպե)
10.Դարդան Շաբանհաջայ – 17 (1462 րոպե):