Գիշերային սովորություն, կամ ինչու Յամալը չունի ընկերուհի

«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը խոստովանել է, որ չի կարողանում անձնական հարաբերություններ սկսել գիշերները արթնանալու իր սովորության պատճառով։

​Վերջերս ֆուտբոլիստը YouTube-յան ալիք է բացել, որը հաշված օրերի ընթացքում հավաքել է ավելի քան մեկ միլիոն բաժանորդ։ Իր հրապարակած տեսանյութում Յամալը ցուցադրել է բնակարանը և խոսել իր առօրյայի մասին, կատակով անդրադարձել նաև անձնական կյանքին։

​«Ես փորձում եմ շուտ քնել, որպեսզի կեսգիշերին արթնանամ։ Կմտածեք, թե արթնանում եմ ժամին նայելու և մտքում ասելու՝ թե «դեռ կարող եմ քնե՞լ», ո՝չ։ Ես արթնանում եմ թխվածքաբլիթ ուտելու համար։ Դա ինձ դուր է գալիս։ Ահա թե ինչու ես չեմ կարող ընկերուհի ունենալ»,- նշել է Յամալը։

Leave a Comment