Ֆլիկը դիմել է «Բարսելոնայի» ղեկավարությանը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը հույս ունի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել թիմի կազմը։ Գերմանացին ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է հունվարին նոր կենտրոնական պաշտպանի հետ պայմանագիր կնքելու անհրաժեշտության մասին, հաղորդում է Sport-ը:

Նա նաև մտահոգված է եզրային պաշտպանների հետ կապված խնդրով, և հավանական է, որ նախապատվությունը տրվի եզրում խաղալու ունակ կենտրոնական պաշտպանի:

Նշենք, որ «Բարսելոնայի» մոտ պաշտպանությունն ուժեղացնելու անհրաժեշտությունն առաջացավ Անդրեաս Քրիստենսենի վնասվածքի և ուրուգվայցի Ռոնալդ Արաուխոյի հոգեբանական խնդիրների ֆոնին։

Leave a Comment