Մբապեն երբեք չի հասնի Զիդանի մակարդակին․ Լեբյոֆ

Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ֆրանկ Լեբյոֆը համեմատել է իր երկու հայրենակիցներին՝ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեին և ակումբին նախկին խաղացող ու գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանին։

Մասնագետի կարծիքով՝ Զիդանի մակարդակն այնքան բարձր է, որ Մբապեն չի կարողանա հասնել դրան։

«Համեմատություն չկա։ Նա երբեք չի հասնի Զիդանին, և հավանաբար ոչ ոք երբեք չի հասնի», — Լեբյոֆի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Զինեդին Զիդանը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան 2006 թվականին։ Բացի «Ռեալից», ֆրանսիացին խաղացել է «Յուվենտուսում» և «Բորդոյում»։ Նա երկու անգամ դարձել է Իտալիայի և Իսպանիայի չեմպիոն։ Ազգային հավաքականի հետ Զիդանը հաղթել է 1998 թվականի աշխարհի առաջնությունում։

Leave a Comment