Սպերցյանը ձմռանը չի հեռանա «Կրասնոդարից»․ Առուստամյան

Լրագրող Նոբել Առուստամյանը համոզված է, որ Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի հեռանա «Կրասնոդարից»։

«Վստահ եմ, որ Սպերցյանը մնալու է «Կրասնոդարում»։ Նրանք առաջին տեղում են առաջնությունում, մեկ միավոր առավել ունեն «Զենիթից»։ Չեմպիոնական պայքարը թեժ է։ Չեմ կարծում, թե Գալիցկին բաց թողնի նրան հիմա։ Սպերցյանը կմնա, չկա այլ տարբերակ»,-ասել է Առուստամյանը։

Leave a Comment