Բաքվի դատարանում իր հակափաստարկներն է ներկայացրել Դավիթ Իշխանյանը

Բաքվի դատարանում իր հակափաստարկներն է ներկայացրել Դավիթ Իշխանյանը

26 դեկտեմբերի 2025 – 17:49 AMT

PanARMENIAN.Net – Դեկտեմբերի 26-ին Բաքվի ռազմական դատարանում վերսկսվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու գործերով դատավարությունը։ Նիստի ընթացքում այսպես կոչված վերջին խոսքի հնարավորություն է տրվել Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին։

Նա ներկայացրել է իր հակափաստարկները մեղադրող կողմի պնդումների վերաբերյալ, հայտնում է Azertag-ը։

Նրա խոսքից որևէ բառ կամ մեջբերում չի ներկայացված։

Դեկտեմբերի 25-ի նիստում իրենց ներկայացված մեղադրանքներն են հերքել ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։

Leave a Comment