«Բարսելոնային» առաջարկել են գնել «Չելսիի» պաշտպան Աքսել Դիսասիի տրանսֆերային իրավունք։ Այս մասին հաղորդում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Անգլիական ակումբը չի պատրաստվում վարձակալությամբ բաց թողնել ֆրանսիացուն։ Նրանք կողմ են միայն տրանսֆերային իրավունքը վաճառելու տարբերակին։ «Բարսելոնան» այժմ ակտիվորեն դիտարկում է նոր կենտրոնական պաշտպան ձեռք բերելու տարբերակը։ Անդրեաս Քրիստենսենի վնասվածքն ու Ռոնալդ Արաուխոյի շուրջ ստեղծված իրավիճակը ստիպում են կատալոնական թիմին ակտիվանալ տրանսֆերային շուկայում:
«Ռոման», «Լիոնը» և «Փարիզը» ևս հետաքրքրված են Դիսասիի ծառայություններով։