Լեգենդար Դիեգո Մարադոնայի պատռված մարզաշապիկը վաճառվել է ռեկորդային գումարով, հաղորդում է Mundo Deportivo-ն:
1984 թվականի Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակչում «Բարսելոնան» 0-1 հաշվով պարտվել էր Բիլբաոյի «Աթլետիկին», խաղի ավարտից հետո երկու թիմերի ֆուտբոլիստները բախվել էին, այդ ժամանակ էլ Մարադոնայի մարզաշապիկը պատռվել էր: Հենց այս մարզաշապիկն է վաճառվել 123000 եվրոյով:
Այս մարզաշապիկը Մարադոնան խաղից հետո թողել էր հանդերձարանում, ստադիոնի աշխատակիցներից մեկն այն վերցրել էր, իսկ տարիներ անց փոխանցել որդուն, որն էլ վաճառել է այն: