Այսօրվա դրությամբ Վրաստանում գրանցված է ավելի քան 2 մլն ավտոմեքենա։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2025 թվականի տվյալների, Mercedes-Benz-ը մնում է երկրում ամենատարածված ապրանքանիշը։ Վրաստանում ամենատարածված ավտոմեքենաների ապրանքանիշերի ցանկը հետևյալն է.
Mercedes-Benz – 227․635 մեքենա
Toyota – 213․978
Ford – 187․576
VAZ – 152․778
Opel – 146․676
BMW – 90,116
Volkswagen – 80․293
Honda – 74․527
Nissan – 73․419
Mitsubishi – 58․247
Միջին հաշվով, երկրում ամսական գրանցվում է մոտավորապես 16․800 մեքենա։ Այս մեքենաների մի մասը հետագայում կարող է վերարտահանվել։ Սակայն գրանցման փաստը նշանակում է, որ մեքենան արդեն իսկ գտնվել է երկրում առնվազն երկու ամիս՝ ներքին տարանցիկ համարանիշների ժամկետի լրանալուց հետո․ հաղորդում է BPN գործակալությունը։
