Դմիտրիևի՝ Մայամի կատարած այցից հետո ՌԴ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են շարունակել երկխոսությունը․ Կրեմլ

Ռուսաստանը և ԱՄՆ-ը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը Կիրիլ Դմիտրիևի՝ Մայամի կատարած ուղևորությունից հետո։ Այս մասին ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 26-ին կայացած ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այն բանից հետո, երբ Կիրիլ Դմիտրիևը նախագահին զեկուցեց Ամերիկա կատարած իր ուղևորության և ամերիկացիների հետ ունեցած շփումների արդյունքների մասին, այդ տեղեկատվությունը վերլուծվեց, և նախագահ Պուտինի հանձնարարությամբ կապ հաստատվեց Ռուսաստանի և Միացյալ Նահանգների վարչակազմերի ներկայացուցիչների միջև»,- Կրեմլի ներկայացուցչի խոսքերը մեջբերում են ռուսական պետական լրատվամիջոցները։

Leave a Comment