Մեսսի և Ռոնալդուի դեմ խաղացել եմ, բայց նա իրական մղձվանջ էր. Ֆոլորենցի — Armsport.am

Իտալիայի հավաքականի, «Միլանի» և «Ռոմայի» նախկին պաշտպան Ալեսանդրո Ֆլորենցին հայտնել է, թե ով է եղել իր կարիերայի ամենաբարդ մրցակիցը։

​34-ամյա նախկին ֆուտբոլիստը խոստովանել է, որ Իվան Պերիշիչի դեմ պաշտպանվելն իր համար նույնիսկ ավելի դժվար է եղել, քան Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի դեմ խաղալը։

​«Ես խաղացել եմ Ռոնալդուի և Մեսսիի դեմ. նրանց հանդեպ մեծ հարգանք ունոմ։ Սակայն ամենաշատը ես չարչարվել եմ մեկ այլ խաղացողի՝ Իվան Պերիշիչի դեմ խաղալիս։ Նրա համար տարբերություն չկար՝ շարժվել աջ, թե ձախ, բացի այդ՝ նա երբեք կանգ չէր առնում։ Նա իսկական մղձավանջ էր»,- այս ամառ կարիերան ավարտած Ֆլորենցիի խոսքերն են մեջբերում իտալական ԶԼՄ-ները։

Հիշեցնենք, որ Իվան Պերիշիչը Իտալիայում հանդես է եկել միլանյան «Ինտերի» կազմում։ Ներկայումս 36-ամյա խորվաթ ֆուտբոլիստը պաշտպանում է նիդերլանդական ՊՍՎ-ի գույները։

Leave a Comment