ՍԱՏՄ-ն շարունակում է վերահսկողական միջոցառումները միս-մսեղիքի իրացման ոլորտում

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողական միջոցառումները միս-մսեղիքի իրացման ոլորտում։

Երևանի կենտրոնի և անասնաբուժության վարչության տեսուչների կողմից մշտադիտարկումներ են անցկացվել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում գտնվող միս-մսեղիքի իրացման կետերում։

Ստուգվել է մսի սպանդանոցային ծագումը հաստատող փաստաթղթերի առկայությունը, պահման և վաճառքի հիգիենիկ պայմանները, ինչպես նաև սահմանված ջերմաստիճանային ռեժիմների պահպանումը։

Ստուգումների արդյունքում 62 կգ ոչ սպանդանոցային ծագման միս-մսեղիք առգրավվել է և ներկայացվել ոչնչացման՝ տեսուչների հսկողության ներքո։

Վերահսկողական միջոցառումները շարունակվելու են նաև առաջիկա հանգստյան օրերին։

–00—ՅՄ

Leave a Comment