«5-րդ ալիքը» և «Երկիր մեդիան» պատրաստ են «Շողակաթին» եթերաժամ տրամադրել

https://arm.sputniknews.ru/20251226/5-rd-aliqy-ev-erkir-median-patrast-en-shvoghakatin-eterazham-tramadrel-97271981.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/14/94867145_89:0:1512:1067_1920x0_80_0_0_8dc205968c967ff5e521a3d93c9b7adc.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

«շողակաթ» հեռուստաընկերություն, «երկիր մեդիա» հեռուստաընկերություն, «5–րդ ալիք» հը, եթեր

«շողակաթ» հեռուստաընկերություն, «երկիր մեդիա» հեռուստաընկերություն, «5–րդ ալիք» հը, եթեր

Բաժանորդագրվել

Կառավարության որոշմամբ` հունվարի 1–ից «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ն` «Շողակաթ» հեռուստաընկերությունը, կլուծարվի։

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. «5-րդ ալիք» և «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունները պատրաստ են եթերաժամ տրամադրել «Շողակաթին» հոգևոր-մշակութային հաղորդումների համար։ Այս մասին հայտնել են հեռուստաընկերությունների տնօրենները։

Հիշեցնենք, որ կառավարության երեկվա նիստում որոշում կայացվեց, որ «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ–ն` «Շողակաթ» հեռուստաընկերությունը, կլուծարվի։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ լուծարման հիմք է հանդիսանում 2025 թ. հոկտեմբերի 24-ի «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը։

Հեռուստաընկերությունը ստեղծվել էր ՀՀ կառավարության 2011 թ. փետրվարի 24-ի որոշմամբ, որով ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահվել են Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին:

Հիշեցնենք նաև, որ ԱԺ–ն հոկտեմբերի 24-ին ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություն անելու նախագիծը, որով նախատեսվում է հանրային հեռարձակողների թիվը նվազեցնել՝ հասցնելով երկուսի՝ միևնույն ժամանակ վերացնելով նաև կրթական-մշակութային ուղղվածության ծրագիր պարունակելու պահանջը։ Օրինագծի հիմնավորումից պարզ էր դառնում, որ խոսքը հոգևոր–մշակութային «Շողակաթ» հեռուստաընկերությունից հրաժարվելու և այն հանրային հեռարձակողների շարքից դուրս թողնելու մասին է։

Փոփոխությունները կսկսեն գործել 2026թ․ հունվարի 1-ից։

Հավելենք, որ «Շողակաթը» փակվում է Մայր աթոռ սուրբ Էջմիածնի հետ ՀՀ իշխանությունների սրված հարաբերությունների ֆոնին։

Leave a Comment