Սիրիայի երրորդ ամենամեծ քաղաքում գտնվող ալավիական մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 5 մարդ զոհվել է, ևս 21-ը՝ վիրավորվել, հայտնում է SANA — ն։
Շտապօգնության մեքենաները տեղափոխել են վիրավորներին, մինչդեռ անվտանգության ուժերը շրջափակել են տարածքը։
Սոցիալական ցանցերում հրապարակված գրառումներում հարձակումը վերագրվում էր ջիհադիստական ծայրահեղական «Անսար ալ-Սուննա» խմբավորմանը, չնայած որևէ պաշտոնական հայտարարություն չկա։ Խումբը նախկինում սպառնացել էր թիրախավորել Հոմսի, Տարտուսի և Լաթաքիայի ալավիական մեծամասնությամբ բնակեցված տարածքները։
Վերջերս այս տարածքում տեղի են ունեցել մի շարք անհատական սպանություններ, այդ թվում՝ դպրոցի ուսուցչուհու, որը մահացել է իր տան վրա ռումբ նետելու հետևանքով։