Թրամփը կիրակի կհանդիպի Զելենսկիի հետ․ Axios

Քաղաքականություն

26.12.2025 | 15:50

Դեկտեմբերի 28-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարող է հանդիպել Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի հետ։ Հանդիպումը նախատեսված է Թրամփի Ֆլորիդայի նստավայրում։ ՌԲԿ Ուկրաինայի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը X սոցիալական ցանցում։

«Նախագահ Թրամփը կիրակի Մար-ա-Լագոյում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Զելենսկու հետ, հայտնում է ուկրաինացի պաշտոնյան»,- նշել է Բարաքը կարճ գրառման մեջ։

Մար-ա-Լագոն Ֆլորիդայում գտնվող մասնավոր նստավայր է, որը պատկանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

Հիշեցնենք՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր հայտարարել էր, որ առաջիկայում կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a Comment