https://arm.sputniknews.ru/20251226/hak-n-arajarkum-e-hajastani-taratsqvov-depi-iran-erkatughi-karucel-97269410.html
ՀԱԿ–ն առաջարկում է Հայաստանի տարածքով դեպի Իրան երկաթուղի կառուցել
ՀԱԿ–ն առաջարկում է Հայաստանի տարածքով դեպի Իրան երկաթուղի կառուցել
Sputnik Արմենիա
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունում կարծում են, որ իրենց առաջարկը թույլ կտա Հայաստանի համար բոլորովին նոր իրավիճակ ստեղծել։ 26.12.2025, Sputnik Արմենիա
2025-12-26T15:50+0400
2025-12-26T15:50+0400
2025-12-26T15:51+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
թուրքիա
լևոն զուրաբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/04/96529431_0:0:2500:1407_1920x0_80_0_0_02b57efe45e532a72f787f001264e6ac.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության հաստատման համար առաջարկում է բացառապես Հայաստանի տարածքով դեպի Իրան երկաթուղի կառուցել։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱԿ վարչապետի թեկնածու, վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։Նրա խոսքով՝ «Թրամփի ուղի» նախագիծը թերություններ ունի ու ստեղծում է աշխարհաքաղաքական բախում, ինչպես նաև միակողմանի ծառայում է որոշ գերտերությունների շահերին։Ըստ նրա՝ երկրորդ խնդիրն էլ այն է, որ TRIPP-ի իրականացումը կհանգեցնի նրան, որ հայկական բոլոր կոմունիկացիաները կախված կլինեն Ադրբեջանից: Հետևաբար Հայաստանը կենթարկվի Բաքվի կողմից ճնշումների, որոնք կպահանջեն քաղաքական զիջումներ, այդ թվում՝ ժողովրդագրության ոլորտում։Կուսակցությունն առաջարկում է իր ծրագիրը։ Զուրաբյանի խոսքով՝ դեռևս 2016 թվականին չինական ընկերություններից մեկը կատարել է բոլոր հաշվարկները։ ՀԱԿ-ն առաջարկում է երկաթուղին կառուցել Գագարինից անցնելով Գավառի, Մարտունու, Գորայքի, Սիսիանի, Տաթևի, Մեղրու և Ագարակի տարածքներով դեպի Իրանի սահման:«Բնականաբար, կարծում ենք, որ Ագարակում այդ նախագիծը չպետք է ավարտվի։ Պետք է ճանապարհ ստեղծվի դեպի Թավրիզ կամ Ջուղա, ինչը թույլ կտա Հայաստանը երկաթուղով կապել Իրանի հետ։ Դա թույլ կտա Հայաստանի համար բոլորովին նոր իրավիճակ ստեղծել»,- ասաց Զուրաբյանը։Նրա խոսքով՝ երկաթուղին լինելու է Հայաստանի տարածքում, այն կարող է դառնալ Սև ծովը Պարսից ծոցին, Հնդկական ծոցին կապող միջազգային տրանսպորտային ճանապարհի մի մասը: Վստահ է՝ բեռնափոխադրումների բավականին լուրջ ծավալ կարող է իրականացվել այս երկաթուղու միջոցով։Զուրաբյանը նաև ընդգծեց՝ եթե Վրաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղի կառուցվի Ինգուշեթիայով, ապա դա կապահովի նաև ՌԴ-ի հետ ուղիղ կապն առանց Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության:Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։
իրանի իսլամական հանրապետություն
ադրբեջան
թուրքիա
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/04/96529431_206:0:2426:1665_1920x0_80_0_0_7a4aa48a252ebc3e09786ad444119d2e.jpg
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, թուրքիա, լևոն զուրաբյան
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան, թուրքիա, լևոն զուրաբյան
«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունում կարծում են, որ իրենց առաջարկը թույլ կտա Հայաստանի համար բոլորովին նոր իրավիճակ ստեղծել։
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի – Sputnik. «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև իրական խաղաղության հաստատման համար առաջարկում է բացառապես Հայաստանի տարածքով դեպի Իրան երկաթուղի կառուցել։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԱԿ վարչապետի թեկնածու, վարչության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ «Թրամփի ուղի» նախագիծը թերություններ ունի ու ստեղծում է աշխարհաքաղաքական բախում, ինչպես նաև միակողմանի ծառայում է որոշ գերտերությունների շահերին։
«Շատ գերտերություններ, այդ թվում` Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, դուրս են շպրտվել այդ կարգավորումից։ Եվ դա աշխարհաքաղաքական լարվածության ական է ստեղծում»,- ասաց Զուրաբյանը։
Ըստ նրա՝ երկրորդ խնդիրն էլ այն է, որ TRIPP-ի իրականացումը կհանգեցնի նրան, որ հայկական բոլոր կոմունիկացիաները կախված կլինեն Ադրբեջանից: Հետևաբար Հայաստանը կենթարկվի Բաքվի կողմից ճնշումների, որոնք կպահանջեն քաղաքական զիջումներ, այդ թվում՝ ժողովրդագրության ոլորտում։
Կուսակցությունն առաջարկում է իր ծրագիրը։ Զուրաբյանի խոսքով՝ դեռևս 2016 թվականին չինական ընկերություններից մեկը կատարել է բոլոր հաշվարկները։ ՀԱԿ-ն առաջարկում է երկաթուղին կառուցել Գագարինից անցնելով Գավառի, Մարտունու, Գորայքի, Սիսիանի, Տաթևի, Մեղրու և Ագարակի տարածքներով դեպի Իրանի սահման:
«Բնականաբար, կարծում ենք, որ Ագարակում այդ նախագիծը չպետք է ավարտվի։ Պետք է ճանապարհ ստեղծվի դեպի Թավրիզ կամ Ջուղա, ինչը թույլ կտա Հայաստանը երկաթուղով կապել Իրանի հետ։ Դա թույլ կտա Հայաստանի համար բոլորովին նոր իրավիճակ ստեղծել»,- ասաց Զուրաբյանը։
Նրա խոսքով՝ երկաթուղին լինելու է Հայաստանի տարածքում, այն կարող է դառնալ Սև ծովը Պարսից ծոցին, Հնդկական ծոցին կապող միջազգային տրանսպորտային ճանապարհի մի մասը: Վստահ է՝ բեռնափոխադրումների բավականին լուրջ ծավալ կարող է իրականացվել այս երկաթուղու միջոցով։
Զուրաբյանը նաև ընդգծեց՝ եթե Վրաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղի կառուցվի Ինգուշեթիայով, ապա դա կապահովի նաև ՌԴ-ի հետ ուղիղ կապն առանց Թուրքիայի և Ադրբեջանի ազդեցության: