Կրեմլը հայտնում է, որ Պուտինի օգնականը հեռախոսով զրուցել է ամերիկացի պաշտոնյաների հետ

Խաղաղության համաձայնագրի վերաբերյալ առաջարկները ստանալուց հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ նրա օգնական Յուրի Ուշակովը խոսել է ԱՄՆ վարչակազմի անդամների հետ, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ երկխոսությունը շարունակելու վերաբերյալ ԱՄՆ-ի հետ համաձայնություն է ձեռք բերվել:

Կրեմլի խոսնակը նաև հայտարարել է, որ Մոսկվան վերլուծել է պատերազմը դադարեցնելու մասին փաստաթղթերը, որոնք ԱՄՆ-ից Մոսկվա է բերել Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը:

Leave a Comment