Ռուսաստանը հարվածել է Օդեսայի հարավում երկու էներգետիկ օբյեկտների

Քաղաքականություն

26.12.2025 | 15:23

Դեկտեմբերի լույս 26-ի գիշերը Ռուսաստանն Օդեսայի վրա անօդաչու թռչող սարքերի հերթական հարձակումն է իրականացրել, գրում է Current time-ը։

Քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի խոսքով՝ թիրախը «ենթակառուցվածքային օբյեկտ» է եղել, և անօդաչու թռչող սարքի հարվածի վայրում հրդեհ է բռնկվել։ Օդեսայի կարևորագույն ենթակառուցվածքների ռուսական ռազմական հարվածները տեղի են ունենում ամեն օր, ինչը հանգեցնում է էլեկտրաէներգիայի և ջրամատակարարման խափանումների։

Ուրբաթ գիշերը Օդեսայում ջերմաստիճանը նվազել է մինչև -8 աստիճանի։ Սակայն ռուսական տելեգրամ ալիքները պնդում են, որ այս անգամ հարվածը թիրախավորել է ոչ թե էներգետիկ օբյեկտը, այլ Օդեսայի և Իզմայիլի նավահանգստային ենթակառուցվածքները։

ДТЭК-ը հայտնել է, որ Ռուսաստանի ռազմական ուժերը հարձակվել են հարավում գտնվող երկու էներգետիկ օբյեկտների վրա:

«Վնասը զգալի է: Սարքավորումների վերականգնումը ժամանակ կպահանջի։Մենք աշխատում ենք ինտենսիվ եղանակով՝ հետևանքները հնարավորինս արագ վերացնելու համար»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ գիշերը երկրի վրա հարձակվել են 99 ռուսական անօդաչու թռչող սարք և մեկ հրթիռ։ Չեզոքացվել է 73 անօդաչու թռչող սարք։ 16 վայրերում գրանցվել են բալիստիկ հրթիռի և 26 հարվածային անօդաչու թռչող սարքերի հարվածներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment