ԱՄՆ-ում գողացել են 400,000 դոլար արժողությամբ կենդանի լոբստերների խմբաքանակ, որը նախատեսված էր Costco ակումբային հիպերմարկետի ցանցի համար։ Այս մասին դեկտեմբերի 25-ին հայտնել է Fox News-ը։
Rexing Companies լոգիստիկ ընկերության գործադիր տնօրեն Դիլան Ռեքսինգը, ըստ հեռուստաալիքի, ասել է, որ լոբստերների բեռը Մասաչուսեթս նահանգի Թոնտոն քաղաքից ուղևորվում էր դեպի Իլինոյսի և Մինեսոտայի Costco խանութներ, բայց այսպես էլ չի հասել տեղ։ Ռեքսինգը կարծում է, որ գողությունը կատարվել է կազմակերպված խմբի կողմից։
ՀԴԲ-ն արդեն սկսել է հանցագործության հետաքննությունը։